|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Սեպտեմբերի 17-ին և 19-ին` ժամը 14.00-24.00-ն, Հայաստանի Հանրապետության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի փորձի կապակցությամբ դադարեցվելու է տրանսպորտի երթեւեկությունը մայրաքաղաքի հետևյալ փողոցներում` Կորյունի փողոց, Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Մարշալ Բաղրամյան պողոտա` Պռոշյան փողոցից մինչև Մոսկովյան փողոցն ընկած հատվածը, Մոսկովյան փողոց, Սարյան փողոց, Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Երվանդ Քոչարի փողոց, Ալեք Մանուկյան փողոց, Սայաթ-Նովայի պողոտա, Թումանյան փողոց:
ՀՀ ոստիկանությունը խնդրում է բոլոր վարորդներին նշված օրերին` ժամը 14.00-ից նշված վայրերից դուրս բերել կայանված տրանսպորտային միջոցները, այլապես դրանք կտարհանվեն: Նաեւ հայցում են մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար: