կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-08 16:09
Քաղաքական

WikiLeaks-ը ճի՞շտ, թե՞ սխալ է

WikiLeaks-ը ճի՞շտ, թե՞ սխալ է

WikiLeaks-ի վերջին հրապարակումներից մեկում ասվում էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը թմրանյութերի բիզնեսից մեծ գումար է ստանում: «Նմանատիպ հայտարարություններ վերջին շրջանում բազմաթիվ են եղել»,- ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը` հավելելով, որ այստեղ կարևորն այն է, որ վկայակոչվում է ադրբեջանական կողմը, այսինքն` դա այնքան էլ վստահելի աղբյուր չէ:

Քաղաքագետի դիտարկմամբ` վերջին շրջանում Հայաստանը գտնվում էր WikiLeaks-ի ուշադրության կենտրոնում:

«WikiLeaks-ի տարածած նորությունների մասին չեմ կարող ասել` ճիշտ են, թե սխալ, քանի որ ում վերաբերում են այդ նորությունները, չեն արձագանքում»,- ասաց նա: