Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շատ երեխաներ սովորություն ունեն հող ուտել կամ կեղտոտ ձեռքերը բերանը դնել: Այժմ ծնողները կարող են չանհանգստանալ. գիտնականներն ապացուցել են, որ դա այդքան էլ սարսափելի չէ, քանի որ հողը և կավը շատ դրական ազդեցություն ունեն ստամոքսի աշխատանքի վրա. տեղեկացնում է doctors.am-ը: Բացի այդ` մարդիկ կարող են առանց անհանգստանալու հող ուտել, քանի որ դրա մեջ մեծ քանակությամբ սննդարար նյութեր կան` երկաթ, ցինկ, կալցիում:
Գեոֆագիան կամ հող ուտելը լայն տարածում ունի տարբեր մշակույթներում: Կորնելի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են բժիշկների և գիտնականների ավելի քան 480 վկայություն:
Ուսումնասիրության ղեկավար Սերա Յանգն ասում է. «Գեոֆագիայի մասին առաջին գրավոր վկայությունն ունի 20 000 տարվա պատմություն: Դրա հեղինակը Հիպոկրատն է»:
Ըստ վիճակագրության` գեոֆագիան գրանցվում է հիմնականում գյուղական կամ հեռու բնակավայրերում` երեխաների ու հղի կանանց մոտ: Առանձին դեպքերում գեոֆագիան կապված է լինում շիզոֆրենիայի, դեպրեսիայի կամ հոգեկան այլ հիվանդությունների հետ: