կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-08 13:55
Քաղաքական

ՀՅԴ-ն ակտիվ է լինելու

ՀՅԴ-ն ակտիվ է լինելու

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը քաղաքական թեժ աշուն է ակնկալում` դա պայմանավորելով նախընտրական գործընթացների սկսվելով:

Պատգամավորը հավատացնում է, որ ակտիվ է լինելու նաեւ Դաշնակցության գործունեությունը: Նա հիշեցրեց, որ ՀՅԴ-ն նախաձեռնել է շարժում` հանուն ընտրական իրավունքի, որին արդեն մասնակցել են բազմաթիվ կազմակերպություններ ու քաղաքական ուժեր:

«Չգիտեմ ինչու ո’չ իշխանությունների, ո’չ ՀԱԿ-ի կողմից  դեռեւս արձագանք չի եղել, բայց հույս ունենք, որ կլինի, որովհետեւ դա կուսակցականացված շարժում չէ, հասարակական շարժում է` միտված ընտրություններն արդար անցկացնելուն: Եթե քաղաքական ուժերն իսկապես ուզում են, որ դրանք արդար անցնեն, ապա եթե անգամ չմիանան շարժմանը, առնվազն պետք է պատրաստակամություն հայտնեն համագործակցելու»,- ասաց Հրայր Կարապետյանը:

Նա նշեց, որ քաղաքացիների հետ հանդիպումները շարունակվելու են` նպատակ ունենալով հասնել նրան, որ  հասարակական վերահսկողություն լինի թե’ նախընտրական ընտրապայքարի վրա, թե’ հատկապես ընտրության օրը` ընթացքի վրա: