Փոխարժեքներ
21 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.06 |
EUR | ⚊ | € 436.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8024 |
GBP | ⚊ | £ 516.29 |
GEL | ⚊ | ₾ 140.61 |
«Երբ ես փոքր էի ռեյտինգ չկար» հոդվածում հրապարակել եք, որ Հանրային հեռուստաընկերությունն ինձ հետ խզել է իմ ֆիլմերի ցուցադրության մասին պայմանագիրը, սակայն.
ա) Հանրային հեռուստաընկերությունը չէր կարող ինձ հետ խզել մի պայմանագիր, որն ուղղակի չի կնքել,
բ) Հանրային հեռուստաընկերությունը գնել է իմ երկու ֆիլմերի բացառիկ հեռարձակողի իրավունքը և բարեխղճորեն կատարել ստանձած բոլոր պարտավորությունները,
գ) Հանրային հեռուստաընկերությունն այս պահին չի հեռարձակում իմ ֆիլմերը ոչ թե այն պատճառով, որ դրանք «ռեյտինգային» չեն (ինչպես պնդում է հոդվածագիրը), այլ ուղղակի ես նոր ֆիլմերի առաջարկ չեմ ներկայացրել իրավաբանական այդ անձին։
Այնուամենայնիվ, շնորհակալություն Yerkir.am-ին իմ ֆիլմերի ճակատագրով մտահոգվելու համար: Չմոռանանք ներողություն հայցել այս կայքի այցելուներից` նվաստիս գործունեության մանրամասներով նրանց բեռնելու համար։
Վարդուհի Սիմոնյան
«Ճերմակ տանգո Սարի թաղում» ֆիլմի սցենարի հեղինակ և ռեժիսոր