Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019 թ.-ին բանակում ավելի քիչ զոհ չի եղել, քան անցած տարվա ընթացքում. Yerkir.am-ի՝ այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2020 թվականին ունեցել ենք 13 զոհ, բայց արձանագրենք, որ 13 զոհերից 5-ը մահացել են հիվանդության պատճառով, մի մասը՝ ծառայության մեջ, մյուս մասը՝ ոչ: Չորսը դժբախտ պատահարի հետևանքով են մահացել և տեղի է ունեցել 4 ինքնասպանության դեպք», - ասաց վարչապետը:
Հիվանդությունների հետ կապված խնդիրը կա: Առողջապահական համակարգը պիտի դարձնեն այնպիսին, որ ավելի բարձր մակարդակով ծառայություններ մատուցեն զինծառայողներին ու հանրությանն ընդհանրապես, ասաց վարչապետ Փաշինյանը:
Բանակում էական կադրային փոփոխություններ են եղել, նշեց նա:
«Շուտով կստեղծվի աշխատանքային խումբ, որը բանակում բարեփոխումների օրակարգը կդարձնի իր աշխատանքային թեման ու մենք կշարունակենք բանակի բարեփոխումները: Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք առաջ շարժվել բանակում զոհերի դեպքերի պատմական մինիմումներով»,- ասաց նա:
Բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների հիմնական պատճառը, ըստ Փաշինյանի՝ քրեական ենթամշակույթն է, որը պետք է արմատախիլ արվի բանակից ու այդտեղ երկու կարծիք լինել չի կարող:
«Երբ բանակում ֆինանսական միջոցները շատանում են, շատանում են նաև, այսպես ասած, «բազարները», սա վարկած է, ուղղակի բարձրաձայնում եմ՝ ես եկել եմ այսպիսի վարկածի, որը դեռ պետք է ուսումնասիրվի, տվել եմ համապատասխան հանձնարարականներ: Մենք լավ նկատառումով ենք ավելացրել զինվորների փողը, բայց, քանի որ քրեական ենթամշակույթի նկատմամբ պայքարն այս ընթացքում չի եղել այնպիսին, ինչպիսին որ ես հանձնարարել եմ, դրա համար էլ այդ ուղղության երկու պատասխանատուներն ազատվել են աշխատանքից», - ասաց նա: