կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-02 15:13
Արցախ

Արցախն ունի բոլոր հիմքերը՝ միջազգային ճանաչման համար

Արցախն ունի բոլոր հիմքերը՝ միջազգային ճանաչման համար

Արցախի Հանրապետությունն այսօր 20 տարեկան է:

Վաղ առավոտից մայրաքաղաք Ստեփանակերտի փողոցներում տոնական մթնոլորտ էր տիրում: հիմնական միջոցառումներից առաջինը երթն էր՝ Ազատության հրապարակից մինչեւ Հուշահամալիր, որտեղ էին Արցախի ղեկավարությունը` նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանից ժամանած պատվիրակությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, բազմաթիվ հյուրեր Հայաստանից, արտերկրից, հազարավոր արցախցիներ։

ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հույս հայտնեց, որ 20 տարի հետո ԼՂՀ-ն կլինի դե յուրե անկախ պետություն եւ շատ ավելի զարգացած ու բարգավաճ։ Նրա վստահեցմամբ՝ աշխարհը մյուս երկրների անկախության ճանաչման պարագայում պետք է առաջին հերթին Ղարաբաղը ճանաչի, որովհետեւ Ղարաբաղն ունի ե'ւ բարոյական, ե'ւ պատմական, ե'ւ իրավական բոլոր հիմքերը։

Իսկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այս 20 տարիների ձեռքբերումը առաջին հերթին համարում է այն, որ ունենք արդեն իսկ անկախ ԼՂՀ՝ իր իշխանական բոլոր թեւերով, գերատեսչություններով։ «Եվ ամենակարեւորը՝ Արցախում գրեթե բացակայում է անջրպետը իշխանավորների եւ ժողովրդի միջեւ, եւ դա, որպես օրինակելի հասարակության կերպար, կարելի է ընդունել ու զարգացնել նաեւ ՀՀ-ում։ Որպես ամենակարեւոր ձեռքբերում` համարում եմ ՀՀ զինված ուժերն ու ԼՂՀ պաշտպանության բանակը, որն ամենամեծ զորամիավորումն է հայկական զինված ուժերի կազմում ու ամենակատարյալն է, ամենամարտունակը եւ առանց որեւէ երրորդ ուժի իր առջեւ դրված խնդիրն այսօր իրականացնում է։ Այսօր որքան էլ ռազմատենչ հռետորաբանություն լինի, որքան էլ ժողովուրդն այս կամ այն ժամանակահատվածում մտահոգված լինի մեր իրավիճակով, այնուամենայնիվ, Ղարաբաղի պաշտպանության բանակն իր որակական չափանիշներով, մարտական ոգով կարողանում է հավասարակշռությունը պահել եւ հակառակորդի քանակական առավելությունը,  ՊԲ զինվորից սկսած մինչեւ պաշտպանության նախարար, չեն մտահոգում»,- նշեց Սեյրան Օհանյանը։