կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-01 10:45
Առանց Կատեգորիա

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ. Անկախությունը նվաճվում է, չի նվիրաբերվում

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ. Անկախությունը նվաճվում է, չի նվիրաբերվում

ԼՂՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Արցախի Հանրային հեռուստաընկերությանը։

Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում հայկական երկու հանրապետությունների ապագան 20 տարի անց, Ռ.Քոչարյանը պատասխանել է. «Ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչպես կաշխատենք, ինչ կարգի համարձակ լուծումների ենք մենք պատրաստ մեր ազգային շահերն առաջ մղելու համար: Ես մեծ հույսեր ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի, բայց հենց այնպես ասել, որ փայլուն ապագա ենք ունենալու, չեմ կարող: Համոզված եմ, որ բարեկեցիկ կյանքը չի նվիրաբերվում, այն նվաճվում է, վաստակվում է` աշխատանքով, համարձակ եւ մասշտաբային լուծումներով: Ուրիշ տարբերակ ուղղակի չկա: Նաեւ անկախությունը: Երբ հարցնում եք` կճանաչվի՞, թե՞ չի ճանաչվի. անկախությունը նվաճվում է, այն չի նվիրաբերվում»: