|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Մոտ մեկ շաբաթ առաջ տեղեկացրել էինք, որ ՀՀ ոստիկանության գումարտակի հրամանատար, գնդապետ Ստեփան Արամի Կարախանյանի դեմ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել` 57 միլիոն դրամի բենզինի յուրացման կասկածանքով: Մեր աղբյուրը հաղորդել էր նաև, որ Կարախանյանը Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի հովանավորյալներից է, եւ չէր բացառվել, որ յուրացումը կատարվել է վերջինիս գիտությամբ:
Մարգար Օհանյանի երեկվա ձերբակալությունը, փաստորեն, կարծես հաստատում է այդ լուրի իսկությունը: Նշենք նաև, որ Ստեփան Կարախանյանը ձերբակալությունից խուսափելու համար տեղափոխվել էր հիվանդանոց` պատճառաբանելով, թե շաքարն է բարձրացել: Սպասվում էր, որ ժամերի ընթացքում Կարախանյանը բերման կենթարկվի, քանի որ որոշումն արդեն կայացված է, սակայն երեկ «Ժամանակին»-ին հայտնի դարձավ, որ Ստեփան Կարախանյանը ցուցմունք է տվել շեֆի դեմ ու գրավով ազատ արձակվել: Գրավի չափը պարզել չհաջողվեց: