|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին:
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաեւ Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը, քննարկվել են Արցախում ֆուտբոլի զարգացման հեռանկարները: Հատուկ ուշադրություն է դարձվել մարզադաշտերի բարեկարգման եւ այդ ցանցի ընդլայնման ուղղությամբ աշխատանքների իրականացմանը: