Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ խմբագրություն էին զանգահարել մի խումբ ծնողներ եւ խնդրում էին իրենց բողոքի ձայնը հասցնել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Նախարարի հրամանով` ամիսը մեկ անգամ ծնողը կարող է այցելել զինծառայության մեջ գտնվող իր զավակին, տեսնել զորանոցը, որդու եւ զորամասի կեցության պայմանները` զորանոցից մինչեւ ճաշարան:
Նախորդ կիրակի բաց դռների օր էր Վանաձորի «Դուց» կոչվող զորամասում: Այստեղ ծնողներին դիմավորել են վայրենու պահվածքով: Չեն թողել, որ ծնողները մուտք գործեն զորամաս, անգամ պատսպարվելու տեղ չեն տվել, եւ մարդիկ ստիպված են եղել զավակներին տեսակցել, իրենց բնորոշմամբ, «չոլերի մեջ»` հորդառատ անձրեւի տակ: Բացի այդ` նախատեսված 4 ժամվա փոխարեն զինվորներին ընդամենը 1 ժամ 15 րոպե են դուրս թողել` 12:45-14:00, իսկ արձակման թերթիկում նշել են 11:00:
Ծնողները դժգոհում էին նաեւ, որ իրենց որդիները հնարավորություն են ունենում լողանալու ընդամենը երկու շաբաթը մեկ անգամ: «Մենք հեռու ենք, գիտենք, թե մեր երեխեքին լավ են նայում, գոնե մեր աչքի դեմը էդպես չանեին: Իրենք էլ ի՞նչ զգացումներով պետք է զորամաս վերադառնան ու ծառայեն»,- դժգոհում էին մեզ դիմած քաղաքացիները: