|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակբաշխման կարգը սահմանող կառավարական որոշումներով` բացառիկ դեպքերում 4 սենյականոց բնակարանի շահառու անօթևան ընտանիքներին հանձնաժողովի որոշմամբ կարող է հատկացվել երկու բնակարան:
Հաշվի առնելով «Շիրակ կենտրոնի» միջնորդությունը` բնակբաշխման այս փուլում նման աննախադեպ որոշում կայացրեց բնակբաշխման հանձնաժողովը նախորդ օրը կայացրած նիստում: Գյումրու 158/325 տնակի բնակիչ, 3 որբ երեխաների խնամակալ Օլեչկա Գրիգորյանի 11 անձից բաղկացած ընտանիքին կտրամադրվեն երկու հատ երկու սենյականոց բնակարաններ:
Հ.Գ. Չենք կարող չնշել, որ միայն այս ընտանիքի պատմությունից էլ կարելի եզրակացնել, թե նախորդ տարիներին ինչ սկզբունքով են բնակարանները բաշխվել աղետի գոտում: Եթե այս` 3 ծնողազուրկ և 1 մանկուց հաշմանդամ երեխաներ ունեցող 11 անձից բաղկացած ընտանիքին մինչև օրս բնակարան չեն հատկացրել, ուրեմն իրավացի են նրանք, ովքեր պնդում են, թե նախորդ տարիներին Գյումրիում բնակարան են ստացել հիմնակաում ճարպիկները, և մնացել են ծայրահեղ աղքատներն ու խեղճերը...