Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս պահին մի քանի աննախադեպ ծավալի քրեական գործեր են քննվում տարբեր քննչական մարմինների վարույթում, որոնք վերաբերում են 10-15 տարի թաքցված ու արտոնյալ տնտեսական գործունեությանը՝ ըստ Yerkir.am-ի ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի և ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի գրառումների մասին հարցին։
«Այդ տնտեսական գործունեությունը իրականացվել է շուրջ 100 ֆորմալ սուբյեկտների կողմից, ու ձեռք են բերվել որոշակի օպերատիվ տեղեկություններ, որ այդ այդ ամբողջ գործունեությունը ղեկավարվել է 1-2 կենտրոնից։ Նախնական սխեման այնպիսին է, որ այդ գործունեության արտոնյալ հատվածը այլ կերպ, քան կազմակերպված եղանակով չէր կարող իրականացվել։ Մեր երկրում այս ծավալի քրեական գործեր երբեք չեն քննվել»,- հայտարարեց Արթուր Դավթյանը՝ հավելելով, որ ամեն ինչ կազմակերպվել է այնպես, որ հետագայում դրա բացահայտման համար լրջագույն խոչընդոտներ լինեն։
Ըստ նրա՝ ղեկավարված սխեմայում մի քանի հարյուր միլիոն դոլարի շրջանառության մասին է խոսքը։
Այն փուլում, երբ ապացուցողական բազան բավարար կլինի, կսկսվեն հետապնդումներ՝ ասաց Արթուր Դավթյանը։
Գլխավոր դատախազը հստակեցրեց, որ աննախադեպ ծավալներով քրգործը վերաբերում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ կապված գործին և Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ կապված գործին։
«Մենք պաշտոնական տվյալ ունենք, որ Միքայել Մինասյանը երկրի տարածքում չի գտնվում»,- տեղեկացրեց Դավթյանը՝ նշելով, որ հետախուզման աշխատանքներում համագործակցություն է լինելու նաև միջազգային գործընկերների հետ։
Արթուր Վանեցյանին առնչվող ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի գառման մասին, որով ակնարկում էր, թե՝ Վանեցյանը օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված է և ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է այդ պատճառով, ՀՀ գլխավոր դատախազն ասաց՝ անվտանգության վերաբերյալ հարցերը կմեկնաբանի միայն փաստական տվյալների հրապարակման դեպքում․ «Այդ բնույթի բազում հայտարարություններ կարող են արվել, բայց, այո, նաև այդ բնույթի ցանկացած հայտարարություն հատկապես գոնե օպերատիվ ստուգման անհրաժեշտություն ունենալու է»:
Լրագրողների հարցին, թե արդյոք նման տեղեկություն ունի՞ գլխավոր դատախազը, Դավթյանն ընդգծեց, որ իր տեղեկություններն իրենց արտահայտությունը պետք է գտած լինեն նախապես քրեական գործերում կամ քրեական վարույթներում, իսկ այդպիսի քրեական վարույթ չկա։
ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ Ալեն Սիմոնյանի ու Արթուր Դանիելյանի միջադեպի քննությամբ կզբաղվի ՀՔԾ-ն։
Նա ասաց, որ ՀՀ ԱԺ փոխնախագահի ու «Ադեկվադ» միաբանության համահիմնադրի միջև տեղի ունեցած միջադեպով քրեական գործ առայժմ հարուցված չէ, նյութեր են նախապատրաստվել, որոնք իր հանձնարարությամբ այսօր փոխանցվել են ՀՔԾ՝ հետագա ընթացքի իրականացման համար:
Մանրամասն՝ տեսանյութում․