կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-24 12:18
Հասարակություն

Սեւանա լճում 5-ամյա տղա է անհետացել

Սեւանա լճում 5-ամյա տղա է անհետացել

Օգոստոսի 23-ին`ժամը 14.08-ին, ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճի Աֆրիկյան լողափից մոտ 150 մ հեռավորության վրա` հանգստյան գոտում, անհետացել է 5 տարեկան երեխա, եւ նրան որոնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ որոնողական աշխատանքներում անմիջապես ներգրավվել են մոտակա լողափերում հերթապահություն իրականացնող  ջրափրկարարները, մեկ մարտական հաշվարկ,մ արզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Որոնողական աշխատանքների ընթացքում բազմիցս ստուգվել են հանգստյան գոտուն հարող անտառը, ճահճուտները, հարակից շինհրապարակը, իսկ փրկարարական մոտորանավակով` մոտակա լողափերը:

Մինչեւ օգոստոսի 24-ի ժամը 08.00-ն ոստիկանության հետ համատեղ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Երեւան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 117 տան բնակիչ, 2006թ. ծնված Էդուարդ Սիրամարգյանը չի հայտնաբերվել:

Որոնողական աշխատանքները շարունակվում են: