կարևոր
2395 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-19 17:00
Հասարակություն

Սևանա լճում լողացող քաղաքացին չէր կարողացել վերադառնալ ափ

Սևանա լճում լողացող քաղաքացին չէր կարողացել վերադառնալ ափ

Հուլիսի 19-ին, ժամը 16:45-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ջրափրկարարները 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելու ժամանակ ափից մոտ 30 մետր հեռավորության վրա նկատել են լողացող քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ։

Ջրափրկարարները քաղաքացուն (Ա. Գ., ծնված 1989 թ․) մոտորանավակով մոտեցրել են ափ. բժշկական օգնության անհրաժեշտություն չկա: