Փոխարժեքներ
07 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.36 |
EUR | ⚊ | € 416.1 |
RUB | ⚊ | ₽ 3.94 |
GBP | ⚊ | £ 499.15 |
GEL | ⚊ | ₾ 142.24 |
Մեր տեղեկություններով` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել: Նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ Խաչատրյանի պաշտոնանկության հրամանագիրը երեկ երեկոյան դրվել է Սերժ Սարգսյանի սեղանին: Մեծ հավանականությամբ այն ստորագրվել է, եւ չի բացառվում` այսօր հրապարակվի: ՊԵԿ նախագահի պաշտոնանկության մասին լուրը չեն հերքել նաև նրա տեղակալները:
Մասնավորապես` ՊԵԿ փոխնախագահ Ռուբեն Քոչարյանը մեր թղթակցի հետ զրույցում հարցը լսելուց հետո դժգոհել է, թե ինչո՞ւ են հենց իրեն նման ուշ ժամի այդպիսի հարցով անհանգստացնում, իսկ Արմեն Ալավերդյանն ասել է, որ ինքը հիվանդանոցում է և առաջարկել է ուրիշի զանգել: Սակայն նրանցից ոչ մեկը չի հերքել Խաչատրյանի պաշտոնանկության հանգամանքը: Իսկ ՊԵԿ մամուլի քարտուղարը երեկ երեկոյան անհասանելի էր:
Դեռևս օգոստոսի սկզբին մենք տեղեկացրել էինք, որ Գագիկ Խաչատրյանն արձակուրդ է մեկնել և վերադառնալուց հետո հրաժարական է ներկայացնելու: Օգոստոսի 5-ից նա գտնվում էր արձակուրդում, որը ավարտվել է շաբաթ օրը` օգոստոսի 20-ին: Հետաքրքիր է, որ երեկ երեկոյան լրատվական կայքերից մեկում լուր էր շրջանառվում, թե Գագիկ Խաչատրյանը դեռևս տարեսկզբին ավստրիական Զալցբուրգ քաղաքում շուրջ 200 միլիոն դոլարով շոկոլադի գործարան է գնել, 48 միլիոն եվրոն վճարելով սեփական միջոցներից, մնացածը` եվրոպական բանկերից մեկից վերցրած վարկով: Այս լրատվական արտահոսքը կարող էր Խաչատրյանին պաշտոնանկ անելու որոշման PR ուղեկիցը լինել: Երեկ ուշ երեկոյան ՊԵԿ նախագահի պաշտոնանկության լուրը չհերքեց նաև Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը: Պատասխանելով «Հժ»-ի այն հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ Սերժ Սարգսյանը Խաչատրյանին պաշտոնանկ անելու մասին հրամանագիր է ստորագրել, Արզումանյանն ասաց.«Նախագահի հրամանագիրը հրապարակվում են պատշաճ ժամկետնորում»:
Իսկ ՊԵԿ-ի մի աշխատակից մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ երեկ իրենց գերատեսչությունում խորհրդավոր մթնոլորտ էր տիրում. ղեկավար կազմը փակվել էր կաբինենտներում, իսկ քարտուղարուհիները իրար ինչ-որ կարևոր լուրեր էին փոխանցում: