|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա կարգով դատապարտել է Նինո Բուրջանաձեի ամուսնուն. տեղեկացնում է Новости գործակալությունը:
Վրաստանի սահմանային ոստիկանության նախկին պետ Բադրի Բիցաձեին 5 տարի 6 ամիս ազատազրկման են դատապարտել` ոստիկանության վրա հարձակում կազմակերպելու մեղադրանքով: Բիցաձեի նկատմամբ մեղադրանքը ներկայացվել է նախկին գեներալ Գիա Ուչավայի ցուցմունքների, տեսանյութերի և ձայնագրությունների հիման վրա:
Ուշագրավ է հանգամանքը, որ Բիցաձեի գտնվելու վայրն անհայտ է, իսկ Նինո Բուրջանաձեն նշել է, թե չգիտի` որտեղ է իր ամուսինը: