կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-22 11:03
Աշխարհ

Ձերբակալվել է 396 անչափահաս

Ձերբակալվել է 396 անչափահաս

Լոնդոնի ոստիկանությունը հետաքննում է մայրաքաղաքում իրավախախտումներ իրականացրած շուրջ 3300 մարդկանց գործեր: Վերջին տվյալներով` զանգվածային անկարգություններ իրականացնելու համար միայն Լոնդոնում ձերբակալվել է 1875 մարդ, որոնցից 1073-ը մեղադրվում են կողոպուտի մեջ. տեղեկացնում է BBC-ն:

Լոնդոնում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով գրանցվել է կողոպուտի 1101 դեպք, ավտոմեքենաներին վնաս հատուցելու 399, թալանման եւ հրկիզման` համապատասխանաբար 310 եւ 162 դեպք:

Ոստիկանության տվյալներով` քաղաքի 22 համայնքներում հանցագործություն է իրականացվել 1100 վայրերում: Հետաքննության համար կան բազմաթիվ տեսախցիկների արձանագրած մոտ 20.000 ժամ տեւողությամբ տեսանյութեր:

Այսօրվա դրությամբ` գործի առիթով ձերբակալվել է 396 անչափահաս, որոնցից 218-ի դեմ մեղադրանք է առաջադրվել:

«Մենք շարունակում ենք աշխատել ժողովրդի հետ, ովքեր մեզ տեղեկատվություն են տրամադրում: Այդ կապակցությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին»,- ասել է Լոնդոնի ոստիկանության ներկայացուցիչը: