|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը այսօր ընդունել է Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցման նախագծային աշխատանքներն իրականացնող «Սիբգիպրոտրանս» եւ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունների ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացում ռուսական ընկերության պատվիրակները մանրամասն ներկայացրել են Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցման հինգ տարբերակներից ընտրված նախագիծը, որի ընդունումից հետո կսկսվեն տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները:
Նախարարը ընկերության ներկայացուցիչներին հանձնարարել է 10-օրյա ժամկետում ներկայացնել ընտրված տարբերակի հիմնավորումները: