Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ այս օրերին մեկ գառի գինը Հայաստանում տատանվում է 50-60 հազար դրամի սահմաններում, մնում է մտածել, որ ոչխարների թիվը մեր երկրում գնալով ավելի է պակասել: Սակայն Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը ջրից չոր դուրս գալու համար հասարարությանն է ներկայացնում հորինված թվեր` թե, տեսե'ք, ինչպիսի առաջընթաց կա անասնապահության ոլորտում:
Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ նկատվում են անասնագլխաքանակի ավելացման կայուն միտումներ: 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ, տավարի գլխաքանակն ավելացել է շուրջ 1,5 հազարով, խոզերինը` 3,5 հազարով, իսկ ոչխարներինը եւ այծերինը` գրեթե 23 հազարով:
2011-ի առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 47,1 հազ. տոննա միս կամ, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ, 3,3 տոկոսով ավելի, 364,2 հազար տոննա կաթ (նախորդ տարվանից գրեթե 1տոկոսով ավելի) եւ 429,2 մլն հավկիթ:
Նույն նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են նաեւ, որ, նախնական հաշվարկների համաձայն, սպասվում է, որ 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում տավարի գլխաքանակը կկազմի շուրջ 535,0 հազար գլուխ (նախորդ տարվանից 2,5 հազարով ավելի), խոզերինը` գրեթե 120,0 հազար (5,2 հազարով ավելի), իսկ ոչխարներինը եւ այծերինը` կգերազանցի 600 հազար գլխի սահմանագիծը (նախորդ տարվանից շուրջ 29 հազարով ավելի):
Ակնկալվում է, որ միայն անասնագլխաքանակի ավելացման շնորհիվ 2011 թվականին նախորդ տարվանից ավելի կարտադրվի գրեթե 3,0 հազար տոննա միս եւ մսի արտադրության տարեկան ծավալը կհասնի 127,0 հազար տոննայի: Կաթի արտադրությունը կավելանա 8-9 հազար տոննայով և կկազմի 610 հազար տոննա:
Այս «պայծառ» թվերին ծանոթանալիս ցանկություն է առաջանում գյուղատնտեսության նախարարությունը վերանվանել «Հայաստանի բերքատվության եւ պտղաբերության նախարարություն», որի մասնագետները անասնագլխաքանակ են հաշվարկում` միայն ծինը հաշվի առնելով, սակայն ոչ մի վերլուծություն չկա, թե ծնված հորթերից, գառներից եւ ուլերից որքան գլխաքանակ է անկում ապրել: