Փոխարժեքներ
11 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը բավական մեծ գումարներ է ծախսում գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման համար: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ԳՆ-ն ՀՀ պետբյուջեից 3 մլն 370 հազար դրամ է տրամադրել Արարատի մարզի Մխչյան գյուղի կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայանին՝ արհեստական սերմնավորման համար: Նույն նպատակով 1 մլն 730 հազար դրամ էլ հատկացրել է Մարտունու գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայանին:
Թերթը նշում է, որ Մխչյանն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայրենի գյուղն է, իսկ գյուղնախարար Սերգո Կարապետյանը ծնունդով Արարատի մարզից է և մինչ նախարար դառնալը աշխատում էր ԱԺ նախագահի որդուն պատկանող «Արտֆուդ» ձեռնարկությունում: Հավանաբար, հենց սրա համար էլ Մխչյանի կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայանին մոտ երեք անգամ ավելի գումար է տրամադրվել: