Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվել է, թե առաջնագծում զորամասերից մեկի ռազմական ավտոմեքենայի վթարի հետևանքով տուժել է 3 զինծառայող: Առայժմ նրանց անունները չեն հաղորդվում, բայց Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը շտապել է հաստատել լուրը՝ հավելելով, որ տուժածներին տեղափոխել են հոսպիտալ։ Նրանց առողջական վիճակի մասին ադրբեջանական ԶԼՄ-ներում առայժմ քար լռություն է։
Հիշեցման կարգով հավելենք, որ հունվարի 19-ի գիշերը Արցախում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էին եղել: Դրանք կանխելու ընթացքում հերոսաբար զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը։
Հայկական կողմի տվյալներով` ադրբեջանցիները տվել էին 3-5 զոհ և մեկ տասնակ վիրավորներ: Սակայն Ադրբեջանի ՊՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ կտրականապես հերքելով, որ առաջնագծում վիրավոր կամ զոհ ունեն։ Դժվար չէ կռահել, թե վերը նշված երեք զինվորն ինչ պայմաններում են «վթարի» ենթարկվել: Գրեթե վստահ ենք, որ առաջիկա օրերին ադրբեջանական առաջնագծում էլի «ավտովթարներ» կլինեն, և զոհերի թիվը աճ կարձանագրի: