|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Օրեր առաջ «Երկիր»-ն անդրադարձել էր Ճամբարակի խոշոր եղջերավոր անասունների շրջանում դաբաղ հիվանդության տարածման դեպքերին, սակայն Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը ոչ մի կերպ չէր ընդունում այդ իրողությունը:
Հուլիսի 15-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է եղել գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Պողոսյանը` ԳԱՄԿ տնօրեն Վրեժ Մելքոնյանի ուղեկցությամբ, այցելել է Ճամբարակ, հանդիպումներ է ունեցել համայնքների ղեկավարների եւ գյուղացիների հետ, համոզվել, որ իսկապես դաբաղ կա:
Ծանոթանալով հիվանդության ծավալներին` փոխնախարարը խոստացել է օգնել դեղորայքով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղացին մենակ ի զորու չէ պայքարել հիվանդության դեմ:
Ավելի ուշ Գեղարքունիքի Ճամբարակի տարածքի ԳԱՄԿ խորհրդատուն տեղեկացրել է, որ որոշակի քանակությամբ դեղորայք արդեն հատկացվել է տարածքի համայնքներին` դաբաղի դեմ պայքարելու համար: