|
Փոխարժեքներ
27 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.74 |
| EUR | ⚊ | € 428.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.1189 |
| GBP | ⚊ | £ 495.86 |
| GEL | ⚊ | ₾ 137.74 |
Այսօր պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը մեկնաբանելով մամուլում տեղ գտած տեղեկություններն այն մասին, իբր Զինված ուժերի Շտաբի պետ Յուրի Խաչատուրովը մի հավաքի ժամանակ անդրադարձել է ազատագրված հողերը վերադարձնելու անհրաժեշտությանը, այդ հրապարակումները «պարզապես ապատեղեկատվություն» որակելով:
«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձն է և իրականացնում է զինված ուժերի կառավարումը: Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ բանակցությունները ոչ թե զինվորական, այլ քաղաքական իշխանությունների իրավասությունն են: Զինված ուժերի գլխավոր շտաբի լիազորությունները սահմանված են Պաշտպանության մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով:
Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ակտիվորեն մասնակցել է արցախյան պատերազմին և քաջ գիտակցում է, թե ինչ զոհողություններով է ձևավորվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության գոտին»,- ասված է ՊՆ խոսնակի տարածած հաղորդագրության մեջ: