կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-15 20:54
Հասարակություն

Լուսինե Ներսիսյանը հերքել է ադրբեջանական կեղծ լուրերն իր մասին

Լուսինե Ներսիսյանը հերքել է ադրբեջանական կեղծ լուրերն իր մասին

Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեղեկություն են տարարծել, թե  արցախցի գրող, հրապարակախոս եւ քաղաքացիական ակտիվիստ Լուսինե Ներսիսյանը միացել է Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի նախաձեռնած «խաղաղության պլատֆորմ» կոչվող նախաձեռնությանը:

Լուսինե Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լուրերին՝ գրելով.

«Հարգելիներս ինչ տեսել եք սոցիալական կայքերում, իմ ու Վահան տականքի կարճատև տեսանյութերը և հարցազրույցը, որը թարգմանվել է այդ սրիկայի կողմից՝ ռուսական տարբերակով, այնինչ ես նրա հետ գրվել եմ հայերենով, ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ...
Խոսակցությունները իբր իմ ձերբակալության վերաբերյալ.....վստահեցնում եմ բոլորիդ, որ դրանք կեղծ լուրեր են, ու ես գտնվում եմ իմ գյուղում,մեր տանը, ու մտահոգված եմ այս ամենի համար:
Ինձ ճանաչողները, ինձ գիտեն որպես հայրենասեր աղջիկ և վստահեցնում եմ, որ այդպես էլ կա և դա ապացուցելու համար պատրաստ եմ հանդես գալ հանրության առաջ, այդ բոլոր կեղծ լուրերը հերքելու նպատակով»: