|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Լիբիայի կառավարությունը հերթական անգամ հերքել է երկրի առաջնորդ Մուամմար Քադաֆիի կրտսեր որդու` Խամիս Քադաֆիի սպանության մասին լուրերը:
Reuters գործակալության փոխանցմամբ` Լիբիայի կառավարության ներկայացուցիչը նրա մահվան մասին լուրերը «ապստամբեների կեղտոտ հնարքներն» է համարել:
Հիշեցնենք, որ այսօր հերթական անգամ լիբիացի ապստամբները լուրեր էին տարածել այն մասին, որ իրենց հաջողվել է ոչնչացնել` Լիբիայի բանակի հատուկ ուժերի 32-րդ բրիգադի հրամանատար Խամիս Քադաֆին:
Լիբիայում ռազմական գործողությունների սկզբից ի վեր արդեն մի քանի անգամ լիբիացի ապստամբներին հաջողվել է «սպանել» Քադաֆիի կրտսեր որդուն:
Վերջին անգամ նրա սպանվելու մասին լուրեր տարածվել էին մարտ ամսին, սակայն ընդամենն օրեր անց Խամիսը հայտնվել էր հեռուստաեթերում: