|
Փոխարժեքներ
29 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միությունների համահայկական 11-րդ բանակումի մասնակիցները:
Սփյուռքահայերից շատերը, ովքեր ժամանել են Հունաստանից, Սիրիայից, Լիբանանից, Իրանից եւ այլ երկրներից Ցեղասպանության մասին պատմություններ լսել են իրենց ծնողներից: Իսկ այսօր արդեն նրանք տեսել են այս մասին խոսող փաստաթղթեր ու նկարներ: Նրանց կարծիքով պետք է պահանջատեր լինել, եւ «Միասնական հայություն. ամբողջական նվիրում. հզոր հայրենիք» կարգախոսով առաջնորդվելով` պատրաստ են պայքարել Հայ Դատի արդար լուծման համար: