կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-01 14:30
Առանց Կատեգորիա

Ձեւաչափի փոփոխություն չի լինի

Ձեւաչափի փոփոխություն չի լինի
 ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը համոզված է, որ առաջիկայում ԼՂՀ հարցի կարգավորման ձեւաչափում որեւէ փոփոխություն չի լինի:

«Ղարաբաղյան խնդրի կարգավորման ձևաչափի փոփոխություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե բանակցությունների կողմ դառնա Ղարաբաղը, բայց, կարծում եմ, այդ հնարավորությունը կարող է ստեղծվի, եթե Հայաստանում իշխանությունը որդեգրի կեցվածք, որը դա կպարտադրի միջնորդներին»,- ասաց նա, միաժամանակ ավելացնելով, որ Իսկ Հայաստանում այդ ուղղությամբ դեռեւս աշխատանքներ չեն տարվում:

Անդրադառնալով ԼՂՀ հարցի կարգավորման հարցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցումների տարբերություններին, Կիրո Մանոյանը հիշեցրեց, որ «Առնվազն Սերժ Սարգսյանն իշխանության չի եկել «Ոչ մի թիզ հող» կարգախոսով»: Եւ մինչեւ նախագահ ընտրվելը, դեռեւս պաշտպանության նախարար Սերժ Սարգյանը հայտարարել է տարածքներ զիջելու հնարավորության մասին: