Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
Ընթացիկ տարում ճապոնուհիները շարունակում են մնալ աշխարհի ամենաերկարակյացները` չնայած նրանց կյանքի տևողությունը մի քիչ կրճատվել է՝ հասնելով 86,39 տարվա։ Այդ մասին են վկայում վերջին հետազոտությունները:
2009թ. տվյալներով` այստեղ կյանքի միջին տևողության ցուցանիշը ռեկորդային՝ 86,44 տարի է եղել։
Ճապոնական կառավարության տվյալներով` կյանքի կրճատմանը նպաստել է Ճապոնիայում անցած տարի սկսված տաք եղանակը, որը նպաստել է սրտի հիվանդությամբ տառապողների առողջության վատթարացմանը։ Սակայն, այդուհանդերձ, Ճապոնիայի բնակիչուհիները շարունակում են աչքի ընկնել կյանքի տևողության աննախադեպ ցուցանիշով։
Ճապոնիային հաջորդում է Հոնկոնգը՝ 85,9 տարի, և Ֆրանսիան՝ 84,8 տարի։
Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա նրանց կյանքի տևողությունը Ճապոնիայում հասել է 79,64 տարվա, որը չորրորդ տեղն է Հոնկոնգից (80 տարի), Շվեյցարիայից (79,8) և Իսրայելից (79,7) հետո։
© 2024 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։