Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հանրապետությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այսօրվա դրությամբ կորդինացված էմոյական շարժում գոյություն չունի. երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով «Երկիր»-ի հարցին` հայտարարել է ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը:
Նրա հավաստմամբ` պարզապես կան պատանիներ ու երիտասարդներ, ովքեր փորձում են համախմբվել շարժման գաղափարների շուրջ, աչքի ընկնել իրենց հագուկապով եւ երաժշտական նախասիրություններով: Դատախազը վստահեցրել է, որ նրանք ոստիկանության անչափահասների գործերով տեսչության աշխատակիցների հսկողության տակ են, եւ հարկ եղած դեպքում օրենքով սահմանված կարգով միջոցառումներ կձեռնարկվեն։
Հարցին, թե այդ պատանիների եւ երիտասարդների կողմից ինքնասպանության դեպք կամ ինքնասպանության փորձ արձանագրվե՞լ է, դատախազը պատասխանել է, որ նման դեպքեր չեն եղել։