կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-19 18:31
Սպորտ

Հայաստան-Ռուսաստան` 2:2

Հայաստան-Ռուսաստան` 2:2

 

Չինաստանի Նինգբո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության 3-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատարների` Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների պայքարում ոչ ոքի`  2:2 արդյունք գրանցվեց: 

Սերգեյ Մովսիսյանն ու Վլադիմիր Հակոբյանը ոչ ոքի խաղացին Ալեքսանդր Գրիշչուկի և Յան Նեպոմնյաշչիի հետ:

Իսկ ահա մեր ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթանակ տարավ Սերգեյ Կարյակինի նկատմամբ:

Մեր հավաքականում պարտություն գրանցեց միայն Պյոտր Սվիդլերի հետ խաղացող Գաբրիել Սարգյանը:

Հիշեցնենք, որ հաջորդ տուրում Հայաստանի մրցակիցը կլինի Եգիպտոսի հավաքականը: Իսկ Ադրբեջանի հավաքականը, որ մինչ այժմ երրորդ հորիզոնականում էր, պարտություն կրեց Հունգարիայի հավաքականից: