Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի մետրոպոլիտենի ուղեվարձի թանկացումը հասարակության շրջանում դժգոհությունների ալիք է բարձրացրել:
Այսօր ՀՀ սոցիալ-տնտեսական կյանքի, մասնավորապես` մետրոպոլիտենի ուղեվարձի վերլուծությամբ հանդես եկան Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը եւ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Մետրոյի թանկացման վերաբերյալ Ա. Պողոսյանը նշեց որ կա օբյեկտիվ պատճառ. «Մետրոն չէր զարգանում, այսօր դրանից օգտվողների թիվը 10-20 տոկոսով նվազել է: Տրոյլեբուսը «հոգեվարքի մեջ է»: Տրանսպորտում տիրող վիճակը ձեռնտու է 15-20 հոգու` գծի տերերին, որոնք ԱԺ-ում են»: Ըստ նրա` մետրոյի ղեկավարությունը նույնպես հրավիրված է եղել ասուլիսին, սակայն չի եկել:
Բանախոսները նշեցին, որ ութ օր առաջ բաց նամակով դիմել են վարչապետին եւ քաղաքապետին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացվել:
«Կան հարցեր, երբ չպետք է առաջնորդվել միայն բիզնեսով, հարկավոր է մի քիչ էլ մարդկանց մասին մտածել»,- ասաց Վազգեն Սաֆարյանը:
Ինչ վերաբերում է տնտեսության ընդհանուր վիճակին, ըստ նրա` կայուն աճ է գրանցվել արդյունաբերական ոլորտում: Հիմնական շահույթը ստացվում է մետաղների արտահանումից: Իսկ գյուղատնտեսության վիճակն այնքան էլ հուսադրող չէ: «Ծիրանի առատ բերք էր սպասվում, բայց չէր նախատեսվում, որ հուլիս ամսին այսքան կթանկանար: Գյուղատնտեսությունում քիչ աշխատուժ ունենք»,- նշեց Վ. Սաֆարյանը:
Գոհար Փեփոյան