կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-12 17:27
Տնտեսական

Պետք է ջարդել կառավարման համակարգը

Պետք է ջարդել կառավարման համակարգը

Ամերիկյան Forbes ամսագրի ավագ տնտեսագետ Ֆիշերի թվաբանությունը, որի համաձայն մեր երկիրը աշխարհի ամենավատ տնտեսություն ունեցող երկրների ցանկում երկրորդն է, եւս մեկ անգամ հուշում է իշխանությունների համար, որ  ժամանակն է փոխելու Հայաստանի տնտեսական քաղաքականությունը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այս մասին խոսելով, նշեց, թե ամսագրում այդ վերլուծությունն անող փորձագետները չեն նշել` ինչու՞ է Հայաստանը ամենավտերի շարքում հայտնվել: Ըստ բանախոսի մեղավորը «ոսկե միլիարդի» երկրներն են:

«Ինչու՞ ամսագրի մասնագետները չեն ասում, որ տարիներ շարունակ իրենց իսկ կողմից Հայաստանին մատուցված տնտեսական կողմնորոշիչների արդյունքում է, որ Հայաստանը հայտնվել է այսպիսի ծանր վիճակում, չեն նշում Վաշինգտոնյան կոնսեսուսի հիմնադրությները, որոնցով արգելվում է պետությանը կարգավորելու արդյունաբերությունը, ինչի հետեւանքով մենք տարիներ շարունակ բարձիթողի վւճակում ենք թողել մեր արդյունաբերությունը»:

Սակայն այս բացատրությունն անընդունելի էր կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի համար: Նա հիշեցրեց, որ Սահմանադրության համաձայն` մեր պետությունը ինքնիշխան է հռչակված: Մյուս կողմից կառավարման փորագետը նշեց, թե աշխարհում կան 200-ից ավելի երկրներ, որոնց վրա նույնպես արտաքին ճնշումներ կան, բայց, չգիտես ինչու, դրանիցի օրինակ Սինգապուրը, Հարավային Կորեան, Վիետնամը, զարգանում են. «Այո կա միտում, որ նրանք փորձում են շեղել մեր տնտեսությունը: Բայց կա իշխանություն, որի պարտքն է պաշտպանել տնտեսությունը»:

Իսկ իշխանությունը տնտեսությունը պաշտպանելու փոխարեն այն վնասներ է հասցնում տարբեր միջոցներով, որոնցից մեկը հարկային համակարգն է:

Վ. Սաֆարյանը նշեց, որ իրավիճակը կարգավորելու համար պետք է Ազգային արդյունաբերության զարգացման հայեցակարգ ընդունել, այնուհետեւ դրա հիմն վրա նաեւ օրենք եւ զարգացնել արդյուանաբերության տարբեր ճյուղերը` դեղերի, գունավոր մետաղների եւ այլն: Պետք է որոշել գերակա ճյուղերն ու հարկային ու վարկային արտոնություններ սահմանելով զարգացնել դրանք, պետք է խրախուսել տեղական արտադրողին:

Ի պատասխան դրան, Հ. Մեսրոբյանը նշեց, թե այդ «պետք է»-ները ոչինչ չեն փոխի. մենք արդեն իսկ ունենք բազմաթիվ գեղեցիկ օրենքներ, որոնք արտաքին աշխարհի համար ընդունվել են, բայց չեն կիրառվում. «Եվ այս դեպքում պետք է կառավարման համակարգը ուղղակի ջարդել եւ նորը ստեղծել: Եթե դու ունես օլիգարխիկ պետություն, օլիգարխիկ տնտեսություն, ոչ մի օրենք չի աշխատելու, եկեք ռոմանիտզմով չատառապենք»:

Հ. Մեսրոբյանը նշեց նաեւ, որ կառավարման համակարգը ջարդելու երկու մեխանիզմ է կիրառվել մինչ օրս ողջ աշխարհում. առաջինը երկրի առաջին դեմքի կոշտ քաղաքականության վարելն է, մյուսը` ժողովրդի ընդվզումը: Սակայն, մեր դեպքում` դեռեւս դրանից եւ ոչ մեկը կանխատեսելի չէ: