Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.18 |
EUR | ⚊ | € 412.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.49 |
GEL | ⚊ | ₾ 141.75 |
Վերջին օրերին լուր էր տարածվել, թե Տավուշի մարզի Ոսկեպար սահմանամերձ գյուղից մեկ ամսվա ընթացքում 20 ընտանիք է արտագաղթել:
Ոսկեպարի գյուղապետ Հրուշ Աղբալյանը հերքեց այդ լուրը` ասելով, որ ոչ մի մարդ գյուղից ընտանիքով դուրս չի եկել: Պարզապես մի քսան հոգի գնացել են արտագնա աշխատանքի: Այնուհետեւ գյուղապետը բացատրեց, թե գյուղի տղամարդիկ արտագնա աշխատանքի են գնում, մի քանի ամիս հետո վերադառնում են, իսկ կանայք մնում են գյուղում, զբաղվում գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ:
Թերեւս նորություն չէ, որ հաճախ տղամարդիկ «խոպան» են գնում, այնտեղ աշխատանք գտնում, «տնավորվում» ու ընտանիքին էլ տեղափոխում: Ցավալի է, որ մինչ օրս այդպես էլ իշխանությունը չկարողացավ արտոնյալ պայմաններ ստեղծել սահմանամերձ գյուղերի բնակիչների համար, ինչի պատճառով է նաեւ, որ Ադրբեջանին սահմանակից գյուղից դուրս են գալիս տղամարդիկ, ովքեր հողերի ու բնակչության պաշտպաններ են, իսկ պաշտպանության ծանր գործը մնում է կանանց եւ երեխաների ուսերին: