Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր աշխարհի բոլոր շոկոլադասերները տոնում են շոկոլադի օրը, որն առաջին անգամ նշվել է 1995թ. Ֆրանսիայում։
Կարծիք կա, որ շոկոլադ առաջինը պատրաստել են ացտեկները։ Նրանք շոկոլադն աստվածների սնունդ էին համարում։
Իսպանացի կոնկիստադորները, ովքեր առաջինը շոկոլադը բերեցին Եվրոպա, այն սեւ ոսկի էին անվանում և օգտագործում ֆիզիկական ուժը վերականգնելու համար։
Գաղտնիք չէ, որ շոկոլադը ոչ միայն համեղ է, այլեւ օգտակար. գիտնականները պարզել են, որ այն պարունակում է այնպիսի նյութեր, որոնք խթանում են հոգեկան կայունությունը եւ օգնում հանգստանալ: Մուգ շոկոլադը բարձրացնում է տրամադրությունը եւ դանդաղեցնում ծերացումը: Վարկած կա նաև, որ շոկոլադը հակաքաղցկեղային ազդեցություն ունի:
Մասնագետները նշում են, որ շոկոլադը պետք է ճիշտ ուտել. եթե ցանկանում եք ուտել շոկոլադե ողջ սալիկը, ապա այն պետք է ուտել օրվա առաջին կեսին, իսկ եթե ցանկանում եք ուտել միայն մեկ կտոր, ապա այն կարելի է անել օրվա ցանկացած ժամի: