|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 1-ին, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով, պաշտոնական այցով կմեկնի Ուկրաինա. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Այցի շրջանակներում հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի, Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի, Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Անդրեյ Կլյուևի հետ, կայցելի Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատ:
Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Այցի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի և Ուկրաինայի նախագահների համատեղ մամուլի ասուլիս, որի ընթացքում երկու երկրների ղեկավարները կամփոփեն հանդիպման արդյունքները: