Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Yerkir.am-ն արդեն տեղեկացրել է, որ Ավան թաղամասի բնակիչները նամակով դիմել էին Ամենայն Հայոց կաթողիկոսին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյանին, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին` տեղեկացնելով, որ Ավան թաղամասի Թամրուչի 36 հասցեում գտնվող գիշերօթիկ հանրակրթական դպրոցում երեխաներին ծեծում են, դեղեր խմեցնում և սովամահ անում:
ՀՀ ԿԳ նախարարությունը հարցի հետ կապված տվել է իր պարզաբանումը: Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի աշխատակիցները նույնպես այցելել են կրթահամալիր եւ արձանագրել. «Մխիթարյան կրթահամալիր այցի ընթացքում Պաշտպանի աշխատակազմի իրավապաշտպանները հանդիպեցին կրթական մասով տեղակալի հետ: Վերջինս նրանց ծանոթացրեց հաստատության պայմաններին՝ ցույց տալով ննջասենյակները, ճաշարանը, դասասենյակները: Կրթահամալիրի աշխատակազմն ու աշակերտները գտնվում էին արձակուրդում, ինչի պատճառով իրավապաշտպանները համակողմանի ուսումնասիրության հնարավորություն չունեցան: Այնուամենայնիվ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին հաջողվեց առանձնազրույց ունենալ երեք աշակերտների հետ, որոնք, չնայած արձակուրդին, գտնվում էին դպրոցում:
Խոսելու ընթացքում երեխաները նշեցին, որ դպրոցի պայմաններից ու մանկավարժների վերաբերմունքից բողոքներ չունեն: Պաշտպանի աշխատակազմը պատրաստվում է գրություններ ուղարկել համապատասխան իրավասու մարմիններին, ինչպես նաև բազմակողմանի ուսումնասիրություն կատարելու նպատակով, դասերը վերսկսելուց հետո Պաշտպանի աշխատակազմն անակնկալ այց է կատարելու կրթահամալիր»: