|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Աշխարհի ամենախոշոր ֆինանսական Citigruop Inc ընկերությունը հայտարարել է, որ հաքերները կոտրել են իրենց հաղորդակցման ներքին ցանցը եւ գողացել բանկային հաշիվ ունեցող 100 հազար մարդկանց անձնական տվյալները:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, հաքերները վերցրել են բանկի հաճախորդների մոտ 1 տոկոսի անունները, հաշվեհամարները եւ կոնտակտային տվյալները: Սակայն չեն կարողացել ստանալ նրանց ծննդյան ամսաթվերը, սոցապահովագրության համարները, բանկային քարտերի օգտագործման ժամկետներն ու անվտանգության կոդերը:
Ընկերության ամերիկյան մասնաճյուղի ներկայացուցիչ Շոն Քեւելիենն ասել է, որ ներկայումս աշխատանքներ են իրականացվում հավանական երկրորդ հարձակումից պաշտպանվելու համար: