|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալանը հայտնել է նոր փաթեթի մասին, որի համաձայն՝ Թուրքիայում ոստիկանների թիվը կավելանա 5000-ով: Այդ մասին հայտնում է «Ակօս»-ը:
ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցագործությունների գրասենյակի հրապարակած զեկույցի համաձայն՝ աշխարհում ոստիկանների թվով Ռուսաստանից հետո Թուրքիան երկրորդ տեղում է, Իտալիան՝ 3-րդ, Պորտուգալիան՝ 4-րդ, իսկ Հոնկոնգը՝ 5-րդ:
Թուրքիայում յուրաքանչյուր 100 հազար մարդու բաժին է հասնում 474.8 ոստիկան: