|
Փոխարժեքներ
26 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.29 |
| EUR | ⚊ | € 394.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3698 |
| GBP | ⚊ | £ 470.83 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
Անցյալ շաբաթ Արցախում անցկացվել են արդեն ավանդական դարձած մուրացանյան օրերը, որոնց շրջանակներում Արցախ է ժամանել Հայաստանի պատվիրակությունը՝ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի գլխավորությամբ:
Պատվիրակության անդամները ԼՂՀ գրողների միության անդամների հետ մեկտեղ մասնակցել են մեծ արցախցու մեծարման երեկոյին, իսկ հունիսի 4-ին կազմակերպվել է այց Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղ, որի դպրոցի բակում տեղի է ունեցել Մուրացանի վերականգնված կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: