Ահազանգ. Մուրացանի հոսպիտալում պայթուցիկ է տեղադրված
Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ մայիսի 19-ին` ժամը 15.47-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մուրացան փողոցի թիվ 115 շենքում՝ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, տնօրենի սենյակում, պայթուցիկ սարք է տեղադրված: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը սակրավորներով և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: