| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ըստ մեր տեղեկությունների` այս օրերին Ավանի աղի հանքի տնօրինությւոնը կապեր է փնտրում Չինաստանի հետ, որպեսզի կազմակերպի յոդացված աղի խոշոր խմբաքանակների արտահանումն այդ երկիր:
Աղի մագնատներին հուսադրել եւ նոր բիզնես ծրագրեր է հուշել Չինաստանում տիրող աղային խուճապը` կապված «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի ռեակտորների վթարի հետեւանքով ռադիոակտիվ տարրերի դեմ պայքարելու անհրաժեշտության հետ: ԶԼՄ-ները գրել են, որ պարենային խանութներից մարդիկ գնում են առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնց շարքում առաջին տեղում աղն է, քանի որ հայտնի է, որ, ի տարբերություն արդեն իսկ վարակված եւ վտանգավոր ծովային աղի, յոդացված աղն օգնում է, որպեսզի օրգանիզմն ավելի արագ հաղթահարի ճառագայթման ազդեցությունը: Չնայած չինական իշխանությւոնների կողմից տարածվող բացատրություններին, թե վտանգն այլեւս անցած է, եւ կարիք չկա խուճապահար աղ գնել, աղն անհետացել է մայրաքաղաք Պեկինի, ինչպես նաեւ մի քանի գավառների պարենային խանութներից:
Ըստ լուրերի` Ղուկասյաններն այնքան են ոգեւորվել, որ մտածել են` հայկական աղի պաշարները չեն բավականացնի, եւ գուցե հարկ լինի` նախ այլ երկրից աղ ներմուծել, ապա արտահանել Չինաստան: