կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-24 09:34
Իրավական

Ղուկասյանների հերթական զոհը

Ղուկասյանների հերթական զոհը

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած ոստիկանությունը երեկ հաղորդագրություն տարածեց Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի կողմից Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան վրա իրականացված հարձակման դեպքի վերաբերյալ, Վ. Ղուկասյանի գրասենյակը հերքեց իրենց մասնակցությունը կատարվածին՝ բոլորին խորհուրդ տալով դիտել Բալասանյանի տան տեսախցիկների արձանագրածը եւ փորձել գտնել կադրերում Ս. Ղուկասյանին։

 

Նշենք, սակայն, որ հենց նույն տեսագրության մեջ երեւում է մեքենայից արձակված կրակոցը։ Իսկ Բալասանյանի տանը մոտեցած մեքենաներից մեկում, «Ժամանակի» տեղեկություններով, Ղուկասյանններին պատկանող ասֆալտի գործարանի տնօրենն է եղել, մյուսում՝ Սպարտակ Ղուկասյանն ընկերների հետ։

 

Տեղի ունեցածի միակ «զոհը», թերեւս, Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը եղավ, ով, հայտնի է, որ մտերիմ հարաբերությունների մեջ էր Ղուկասյանների հետ։ Ակնհայտ է, որ նրա պաշտոնանկությունը բացառապես պայմանավորված էր Գյումրիի քաղաքապետի տան վրա իրականացված հարձակմամբ եւ այն նախապես չկանխելով»:

 

Մանրամասները կարդացեք  թերթի այսօրվա համարում: