Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մեծ ութնյակի»` մայիսի 26-27-ը ֆրանսիական Դովիլ քաղաքում անցկացվելիք գագաթաժողովի ընթացքում առաջին անգամ քննարկվելու է ինտերնետում քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ապահովման հիմնախնդիրը:
Այդ կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կներկայացնի մի շարք առաջարկներ. ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի` այսօր լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը: Նրա խոսքերով` «Մեծ ութնյակի» երկների ղեկավարներին առաջին հերթին հետաքրքրում է անձնական տեղեկատվության եւ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությունը:
Գագաթաժողովի մյուս առաջնահերթ խնդիրը միջուկային անվտանգության հարցն է, հատկապես` ճապոնական աղետի ֆոնին: Այդ կապակցությամբ նույնպես Ռուսաստանն ասելիք ունի, որը նաեւ վերաբերելու է միջուկային կոնվենցիայի փոփոխությանը:
«Մեծ ութնյակի» քննարկման թեմաներից է լինելու իրադրությունը Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում: Ըստ Դվորկովիչի` այդ թեմային մի քանի նիստեր են նվիրված լինելու, որոնք ընթացքում, մասնավորապես քննարկվելու է միջազգային կազմակերպությունների ֆինանսական ռեսուրսներից այդ երկրներին օգնություն տրամադրելու հնարավորությունը:
Արժույթի միջազգային հիմնադրամի նոր ղեկավարի հարցը նույնպես կքննարկվի, բայց, ըստ Դվորկովիչի, ֆորումի ոչ պաշտոնական դաշտում: