|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մեջ Իրանն ու «Հըզբոլլահը» իրենց մեծ բաժինն են ունեցել. գրում է The New York Times-ը:
Ըստ օրաթերթի՝ Իրանի հետախուզական ծառայության երկու նախկին պաշտոնյաներ, Մանհեթենի դաշնային դատարանում ցուցմունք են տվել, թե Իրանի իշխանությունները նախապես տեղեկացված են եղել սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության մասին:
Նրանց հայտարարել են, որ Իրանը ու «Հըզբոլլահը» խմբակցությունը նախքան ահաբեկչությունը աջակցել են ահաբեկիչներին, իսկ գործողությունից հետո Իրանում ապաստան տվել գործողության կազմակերպիչներին:
Մանհեթենի դաշնային դատարանն այս առնչությամբ հայտարարել է, որ չկան հստակ ապացույցներ, թե Իրանն ու «Հիզբոլլահը» նախապես տեղեկացված են եղել հիշյալ ահաբեկչական գործողության մասին, ուստի այդ հարցը պետք է ուսումնասիրվի ԱՄՆ կառավարության կողմից:
Հարկ է նշել, որ Սեպտեմբերի 11-ի հետաքննող հանձնախումբն իր զեկույցում նախապես հայտնել էր, որ Իրանն ու «Հիզբոլլահը» սերտ առնչություն են ունեցել «Ալ-Քաիդա» խմբակցության այն անդամների հետ, որոնք հետագայում դարձան Սեպտեմբերի 11-ի հեղինակները:
Հետաքննող մասնագետների զեկույցը դեռ չի հաստատում Իրանի հետախուզության ծառայությունների նախկին պաշտոնյաների տված ցուցմունքները: