|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի նախագահությամբ` այսօր կայացել է զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններով ապահովելու հանձնաժողովի հերթական նիստը:
Քննարկվել է ութ դիմում-հայտ` մայրաքաղաքի վեց վարչական շրջաններից: Բոլոր դիմում-հայտերը քվեարկությամբ միաձայն հաստատվել են հանձնաժողովի կողմից:
Համաձայն սահմանված ընթացակարգի` հանձնաժողովի ընդունած որոշումները կուղարկվեն ՀՀ պաշտպանության նախարարություն` հետագա ընթացք տալու համար. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: