Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2007 թվականի մայիսի 12-ին ոստիկանության բաժանմունքում կասկածելի հանգամանքներում մահացած Լեւոն Գուլյանի գործն արդեն երեք անգամ կարճվել է, եւ դա նպատակ ունի հուսահատեցնելու Գուլյանի հարազատներին եւ մի շարք հասարակական ու իրավապաշտպան կազմակերպությունների, որպեսզի նրանք այլեւս չշարունակեն պայքարել:
Երեկ հրավիրված աուլիսում այդ մասին հայտարարել է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի ներկայացուցիչ Արման Դանիելյանը` վստահեցնելով, սակայն, որ իրենք շարունակելու են պայքարել գործի բացահայտման համար: Նա երեկ նաեւ ներկայացրել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բոլաենի հեռուստաուղերձը, որում, մանավորապես, նշվում են գործի մանրամասները եւ շեշտվում, որ մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել Գուլյանին խոշտանգումների ենթարկած անձինք: