կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-10 04:36
Հասարակություն

Հայ զինվորները պատրաստ են հակահարվածի

Հայ զինվորները պատրաստ են հակահարվածի

Այսօր «Հաղթանակ» զբոսայգում Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին հարգանքի տուրք մատուցեց նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար, Շուշիի ազատագրման մասնակից Սեյրան Օհանյանը: Նա շնորհավորեց վետերաններին`Հայրենական պատերազմն առանձնահատուկ համարելով թե' քաղաքական, թե' ռազմական առումներով:

«Շնորհավորում եմ մեր պապերին, մեր հայրերին եւ ուզում եմ ասել, որ նրանց գործը, սխրանքը կիսատ չի մնացել եւ արտացոլվել է նաեւ մեր նորօրյա պատմության մեր տարած հաղթանակներում»,- ասաց նա:

ՊՆ նախարարը նաեւ շնորհավորեց իր մարտական ընկերներին` Շուշիի ազատագրման եւ ԼՂՀ Պաշտպանության բանակի կազմավորման օրվա կապակցությամբ:

Վետերանների հետ ճաշելու ընթացքում Սեյրան Օհանյանը նշեց, որ մեր զինվորները միշտ, իսկ տոնական օրերին առավել եւս, ավելի զգոն են մեր սահմանները պաշտպանելիս. «Առավել, քան երբեւէ, մեր զինվորներն առաջին գծում պատրաստ են ցանկացած խախտման ժամանակ պատասխան տալ»: