կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-12 16:30
Տարածաշրջան

Անկարան շոկի մեջ է եւ պատրաստվում է «հակահարվածի»

Անկարան շոկի մեջ է եւ պատրաստվում է «հակահարվածի»

Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ Հռոմի պապի կողմից «Ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը շոկի է ենթարկել պաշտոնական Անկարային, գրում է թուրքական Hyurriet-ը:

 

Պարբերականի տեղեկացմամբ` պաշտոնական այցով Մոնղոլիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն կապվել է Անկարայի պատկան մարմինների ու Վատիկանի դեսպանատան հետ և մանրամասն տեղեկություններ ստացել Հռոմի պապի ելույթի վերաբերյալ։

 

Նախարարը որոշել է կոշտ լեզվով պատասխան հայտարարությամբ հանդես գալ, եւ այս պահին Անկարայում հայտարարության գրավոր տեքստն են պատրաստում։

 

Հիշեցնենք, որ մարտի վերջին Թուրքիայի ԵՄ հարցերով պետնախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել էր, թե Հռոմի պապը հայերին նվիրված պատարագ չի մատուցելու և «ցեղասպանություն» եզրույթը չի օգտագործելու։

 

Ի դեպ, այսօր Հռոմի պապի ելույթից հետո Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաչընը չեղարկել է նախապես հայտարարված ասուլիսը: