|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Արցախի նախագահ Բակո Սահակյանի մոտ շաբաթ օրը տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման հարցերին:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադրման հարցին:
Բակո Սահակյանի խոսքերով` ոլորտի զարգացումն ունի ե'ւ քաղաքական, ե'ւ տնտեսական նշանակություն: Ոլորտի զարգացման համար, ըստ նախագահի, անհրաժեշտ է սերտ համագործակցություն հաստատել Հայաստանի եւ Սփյուռքի համապատասխան օղակների հետ:
Այս կապակցությամբ Բակո Սահակյանը բարձր է գնահատել ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ ՏՏ ձեռնարկությունների միության եւ մի շարք այլ կազմակերպությունների ջանքերը, որոնց ներկայացուցիչները ներկա էին խորհրդակցությանը: